211652_close_icon
views-count2941 դիտում article-date 17:32 04-10-2015

Նախագահը ներկա է գտնվել Մասիս քաղաքի նորակառույց եկեղեցու օծման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Մասիս քաղաքի նորակառույց Սուրբ Թադեոս եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 1991թ.-ին, 2005թ.-ից եկեղեցու շինարարական աշխատանքների պատասխանատվությունը ստանձնել է ազգային բարերար Հրանտ Վարդանյանը, ապա կառուցման աշխատանքները շարունակվել են նրա որդիների կողմից: Եկեղեցու ճարտարապետն է Անահիտ Թարխանյանը:

Նմանատիպ նյութեր