211652_close_icon
views-count96208 դիտում article-date 15:39 04-10-2015

Կապի և տրանսպորտի նախարարության և Լոռու մարզպետարանի անփութության հետևանքով հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել. կա 2 զոհ, 3 ծանր վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր` հոկտեմբերի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում KIA մակնիշի 50 NA 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում` Լերմոնտով գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել: Ինչպես վթարի վայրից հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել է, 3 հոգի տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ 1-ը գտնվում է ծայրահեղ ծանր, 2-ը` ծանր կայուն վիճակում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակյիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որից 3-ին նրանք են տեղափոխել հիվանդանոց, իսկ 2-ին` Վանաձորի հրշեջ-փրկարարները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչները` վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Լոռու մարզի դատախազը: Փաստի առթիվ քննիչ Հովհաննես Հարությունյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները արդարացիորեն բարձրաձայնում էին. «Նշված հատվածում այս տարի 5-րդ ավտովթարն է տեղի ունեցել, սակայն Լոռու մարզպետարանը, Կապի և տրանսպորտի նախարարությունը ասես «ուղտի ականջում քնած լինեն»: Եթե նրանք նշված հատվածում տեղադրեին գոնե բետոնե արգելապատնեշներ և ճանապարհը կարգավորող նշաններ, մասամբ վթարների թիվը կպակասեր նշված հատվածում, մինչդեռ ինչքան ուզում ես կուրծք ծեծի` որոշ չինովնիկներ նստատեղերն իրենց փափուկ բազկաթոռներից չեն բարձրացնի: Հուսով ենք, որ գոնե այս դեպքից հետո կմտածեն ժողովրդի մասին ու այդ գործողությունները կկատարեն: Հակառակ դեպքում` հերթական վթարից հետո բոլորը «բարի ու քաղցր խոսքերով» հիշելու են պատասխանատու մարմինների, ղեկավարների ազգականներին»: *** [color=#CC0000]05/10/2015 10:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց՝ ոստիկաններն ու քննչական վարչությունը պարզել են մահացածների, վիրավորների ու վարորդի ինքնությունը: Ավտոմեքենան վարել է Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, 23-ամյա Նարեկ Ղամբարյանը, վիրավորներն են՝ ինքը՝ վարորդը, ուղևորներ՝ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, 26-ամյա Զարինե Ղամբարյանը, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչներ, 27-ամյա Լարիսա Թամրազյանը, 27-ամյա Լիանա Ավագյանը և 18-ամյա Վազգեն Ավագյանը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Հիվանդանոցում մահացել էր նաև Լ. Ավագյանը: [/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր