211652_close_icon
views-count1723 դիտում article-date 13:37 04-10-2015

Իրանում հուղարկավորում են Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ հրմշտոցի հետևանով զոհվածներին

Այսօր` հոկտեմբերի 4-ին, Իրանի միլիոնավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց` մասնակցելու` Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվածների հուղարկավորության արարողությանը: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Սգո երթին մասնակցում են հարյուր հազարավոր քաղաքացիներ ինչպես Թեհրանում, այնպես էլ Մեշհեդ և Գոլեստան քաղաքներում: Նշենք, որ Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ հրմշտոցից զոհվել էր 700-ից ավելի ուխտավոր, որոնցից 455-ը Իրանի քաղաքացի էր: Այսօր հուղարկավորում են նրանցից 218-ին, ում դիերը երեկ և այսօր Սաուդյան Արաբիայից բերվել են Իրան:

Նմանատիպ նյութեր