211652_close_icon
views-count8261 դիտում article-date 11:16 04-10-2015

Մահացել է «Արարատ-73»-ի ավագ Հովհաննես Զանազանյանը

Այսօր առավոտյան ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայկական ֆուտբոլի լեգենդ` «Արարատ-73»-ի ավագ Հովհաննես Զանազանյանը: Հովհաննես Զանազանյանը 1966թ. մրցաշրջանի վերջում տեղափոխվել է Երևանի «Արարատ», որի կազմում մինչև 1975թ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, ուր մասնակցել է 243 խաղի, խփել 56 գոլ, դարձել ԽՍՀՄ չեմպիոն, կրկնակի գավաթակիր։ Թիմի անփոխարինելի ավագն էր։ 1971-1972թթ. խաղացել է ԽՍՀՄ հավաքականում։ 1972թ. Մյունխենի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, Հայաստանի Երիտասարդական հավաքականը, «Սպարտակ» և «Բանանց» ակումբները։ 2005 թվականից «Բանանց» ակումբի փոխնախագահն է։ 2011թ. շնորհվել է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում, իսկ 2013թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: [url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ը իր ցավակցություններն է հայտնում Հովհաննես Զանազանյանի հարազատներին, մտերիմներին, նրա հազարավոր երկրպագուներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր