211652_close_icon
views-count154337 դիտում article-date 10:14 04-10-2015

Դաժան ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. մահացածները կենդանի այրվել են գլխիվայր շրջված Opel-ի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՃՇՏՎԵԼ է ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր` հոկտեմբերի 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-08:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում Opel մակնիշի 34 QՏ 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի հերևանությամբ գտնվող էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շրջվելու հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել` այն վերածելով մոխրակույտի, իսկ մեքենայում գտնվող վարորդն ու ուղևորը ամբողջովին այրվել են: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը` թիվ 1 խմբի պետ հրամանատար Սամվել Դավթյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը ` Հրազդանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Մհեր Վարդանյանի հանձրարականով ժամանել են հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանն ու ՀԿԳ քննիչ Արման Հարությունյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանարպարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է մեկից ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ կարողացան դիերը դուրս բերել ավտոմեքենայից, որից հետո ավտոմեքենան դարձի բերելով` տեղափոխեցին ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Օպերատիվ է գործել Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր հրշեջների, ճամանապարհային ոստիկանների և քննիչների հետ 2 ժամից ավելի է անձրևի տակ աշխատանքներ էին կատարում: *** [color=#CC0000]05/10/2015 09:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց՝ ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզել են՝ մահացածներն էին՝ Երևանի բնակիչներ, 31-ամյա Արթուր Գինոսյանը և 29-ամյա Ժիրայր Կարապետյանը: Վերջինը եղել է ավտոմեքենայի վարորդը: [/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր