211652_close_icon
views-count5803 դիտում article-date 22:44 03-10-2015

Ֆրանսիայի նախագահի շարասյունը վրաերթի է ենթարկել բնակչին (տեսանյութ)

Ֆրանսիայի նախագահի ավտոշարասյունը Մարոկոյում պատահմամբ մի քաղաքացու է վրաերթի ենթարկել: Կատարվածի մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ տեղի բնակիչներից մեկը նկարահանել է կատարվածը ու տեղադրել YouTube-ում: Դեպքը տեղի է ունեցել Տանժերի փողոցներից մեկում: Տեսանյութում երևում է՝ ինչպես է Ֆրանսիայի նախագահի շարասյունը դուրս եկել քաղաքից Օլլանդի և թագավոր Մոհամմեդ 6-րդի հանդիպումից հետո: Բանն այն է, որ ֆրանսիական առաջնորդի անվտանգության ծառայությունը բաց է թողել մեքենաներից մեկի դուռը, արդյունքում այդ դուռը հընթացս հարվածել է բնակչին: Վրաերթի ենթարկված 40-ամյա տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշել են գլխուղեղի վնասվածք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր