211652_close_icon
views-count14607 դիտում article-date 15:08 02-10-2015

«ՌԵՍՈ»-ն աննախադեպ առաջարկություն է անում՝ տարեկան 3-5 հազարի դիմաց փոխհատուցելով շահագործվող մեքենայի ամբողջ շուկայական արժեքը

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը, կարեւորելով ապահովությունը, աննախադեպ առաջարկությամբ է հանդես գալիս. այսուհետ տարեկան 3-5 հազարի դիմաց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ապահովագրել իրենց ավտոմեքենաները։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «[url=http://www.reso.am/]ՌԵՍՈ[/url]» ապահովագրական ընկերության փոխտնօրեն Հակոբ Հակոբյանը։ Պայթյունի դեպքում ապահովագրական ընկերությունը վճարում է ավտոմեքենայի ամբողջ շուկայական գինը` մինչև 5 մլն դրամ։ Գազաբալոնի պայթյունի հետ կապված՝ հատուցվում են բացառապես բոլոր դեպքերը, բացի ամոնիակի եւ թթվածնային բալոնի պայթյունի դեպքերից։ «Մարդիկ չէին հավատում։ Հարցնում էին՝ ամսակա՞ն, թե՞ տարեկան 3-5 հազար դրամ: Երբ ասում էինք, որ՝ տարեկան, մարդկանց դեմքին ժպիտ էր առաջանում։ Ինձ թվում է, որ մենք ստացել ենք մի պրոդուկտ, որը կամավոր ապահովագրական շուկայում մեծ հեղաշրջում կառաջացնի։ Մինչեւ հոկտեմբերի 10-ը կարող են ձեռք բերել նաեւ «Հայ մամուլ»-ի կրպակներում: Սա մեզ համար միայն աշխատանք չէ։ Մենք իսկապես ցանկանում ենք, որ քաղաքացին, վարորդը իրեն ապահով զգա»,- նշեց Հակոբ Հակոբյանը: ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանն էլ նշեց, որ 2010 թ-ից մինչեւ այսօր տեղի է ունեցել գազալցակայանի պայթյունի 29 դեպք։ Պայթյունների գերակշիռ մասը կապված է եղել բալոնների հետ։ Մոտավոր հաշվարկներով տարեկան միջինը 6 ավտոմեքենա է պայթում, որոնք հիմնականում շատ էժան ավտոմեքենաներ են։

Նմանատիպ նյութեր