211652_close_icon
views-count22634 դիտում article-date 17:19 01-10-2015

Ո՞վ է ճանաչվել տարվա կին գործարար եւ նրանից բացի ովքեր են արժանացել «Հայուհի 2015» մրցանակին. ֆոտոռեպորտաժ

«Համազգային վստահություն» խորհրդի նախաձեռնած «Ամենամյա հայուհի» երրորդ՝ 2015 մրցանակաբաշխությունը այս տարի եւս տարբեր ոլորտներում առաջատար կանայք արժանացան «Հայուհի 2015» մրցանակին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ստորեւ ներկայացնում է մրցանակակիրներին. Միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայությունների մատուցման համար «ՀԱՅՈՒՀԻ 2015» մրցանակի են արժանացել որպես տարվա կին գործարար «Անռիվա» ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը: Բժշկական ախտորոշման ոլորտի արդյունավետ կազմակերպման և նորագույն տեխնոլոգիաների ներդրման համար «Էկո Սենս» ախտորոշիչ լաբորատորիայի հիմնադիր տնօրեն Ինեսսա Նազարյանը: Ժողովրդի կողմից մեծ ճանաչում և համակրանք վայելելու համար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը: Փոքր բիզնեսի արդյունավետ կազմակերպման համար «Այլին» իմիջ կենտրոնի հիմնադիր տնօրեն, ոճաբան Այլին Ալեքսանդերյանը: Գյուղատնտեսության բնագավառում ունեցած բացառիկ հաջողությունների համար Սուրբ Գրիգոր Նարեկացի հուշամեդալակիր, ագարակատիրուհի Անահիտ Մկրտչյանը: Միջնակարգ կրթության որակյալ կազմակերպման համար Գևորգ Էմինի անվան համար 182 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ալավերդյանը: Մայրաքաղաքային հանգստին յուրատեսակ կոլորիտ հաղորդելու, մեկ վայրում ժամանցն ու մշակույթը համադրելու համար «Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանի տնօրեն Շաքե Հավան Կարապետյանը: Մշակութային և քաղաքականության բնագավառներում արդյունավետ գործունեություն ծավալելու համարՀայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն, մշակույթի վաստակավոր գործիչ Ռուզաննա Սիրունյանը: Հոգևոր, ժողովրդական, դասական և ժամանակակից հայ երգարվեստը պահպանելու և տարածելու համար երգչուհի Աննա Մայիլյանը: ՀՀ «Ընտանեկան փաստաբանի» ինստիտուտ ստեղծելու, շուրջօրյա ու մատչելի իրավաբանական ծառայություններ մատուցելու, անապահով ընտանիքներին բարեգործական հիմունքներով իրավական պաշտպանություն իրականացնելու համար որպես տարվա իրավունքների կին պաշտպան «ԼԻՎԱՄԱՆ» միջազգային իրավաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Լիլիթ Մանասերյանը: «Երիտասարդ խոստումնալից «Հայուհի»» անվանակարգում «Կոսմոպոլիտան Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը: 20 տարիներում բարձրորակ մասնագիտական ուսուցման կազմակերպման միջոցով բիզնես ոլորտի բարելավման համար «Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն»կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Սահակյանը: Ուռուցքաբանության բնագավառում միջազգային փորձի կիրառման և նորարարական մոտեցումների համար «Արթ Մեդ» բժշկական կենտրոնի քիմիոթերապիայի բաժնի վարիչ Ալինա Հովհաննիսյանը: Կրթադաստիարակչական ոլորտում ներդրած ավանդի և անմնացորդ նվիրման համար Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 62 մանկապարտեզի տնօրեն Ռայա Գևորգյանը: Այն հաջորդել էր «Համազգային վստահություն» խորհրդի նախաձեռնած «Մեր օրերի հայ անվանի կանայք» գրքի շնորհանդեսին: Գրքում ներկայացված են մշակույթի, գիտության, հասարակական-քաղաքական, թատերարվեստի, երգարվեստի բնագավառում իրենց ավանդը ներդրած մերօրյա հայ անվանի կանայք։Նրանցից 14-ը տեղ են գտել գրքում: «Մեր օրերի հայ անվանի կանայք» գիրքը գրվել է թատերագետ Լեւոն Մութաֆյանի կողմից: «Համազգային վստահություն» խորհուրդն իր այս նախաձեռնությամբ փորձել է ևս մեկ անգամ մեծարել և խրախուսել հայ կնոջը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր