211652_close_icon
views-count72086 դիտում article-date 19:39 24-09-2015

Նոր մանրամասներ. տեսախցիկը նկարահանել է Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետի կողմից հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկելու պահը. ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշանակվել են ավտոտեխնիկական` մեքենայի տեխնիկական վիճակի, դատահետքաբանական, քիմիական համալիր փորձաքննություններ: Նշված փորձաքննություններով պետք է պարզվի` Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ, 39-ամյա Արման Եդոյանի կողմից մահվան ելքով վրաերթ կատարելու ժամանակ արդյոք նրա կողմից կատարվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչի հետևանքով տեղում մահացել էր 53-ամյա Խորեն Մկրտչյանը: [color=#EF2929] Գ. Շամշյանի տեղեկություններով` Երևան քաղաքի դատախազությունում կա անգամ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել մահվան ելքով վրաերթը, որով հերքվում են Արման Եդոյանի պնդումները, թե ինքը մեքենան վարել է 60կմ/ժ արագությամբ, մինչդեռ տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է ուժգին հարվածի հետևանքով վրաերթի ենթարկվածը մոտ 28 մետր շպրտվում: Մինչդեռ օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը զանգվածային լրատվամիջոցներին հայտնել էր, որ ինքը չի կարող չհավատալ Արման Եդոյանին, ով հայտնել է, որ ինքը «արագություն չի բացել»:[/color] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/13/64802/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 13-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 22:20-ի սահմաններում Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 39-ամյա Արման Եդոյանը Ռուբինյանց փողոցում թիվ 20 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել հետիոտնին: Հետիոտնը` Ռուբինյանց փողոցի թիվ 17 շենքի բնակիչ, 53-ամյա Խորեն Մկրտչյանը, մոտ 28 մետր շպրտվել էր և տեղում մահացել: Նշված վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաեւ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էին ժամանել վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը և քննիչ Գոռ Թադեւոսյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր