211652_close_icon
views-count66352 դիտում article-date 16:10 08-09-2015

Արարատի մարզի քննիչներն ու Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են անդամահատված առեղծվածային ոտքի տիրոջը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Սերգեյ Ատոմյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում քննիչներն ու Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են սեպտեմբերի 5-ին Արարատի մարզի Շահումյան գյուղի վարչական տարածքով անցնող ջրանցքում գտնված անդամահատված ոտքի տիրոջը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված ոտքի տերը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 61-ամյա Հայկ Լևոնի Ամիրյանն է: Վերջինս այս տարվա օգոստոսի 23-ին Արտաշատի հիվանդանոցում բժիշկ Սահակյանի կողմից վիրահատման է ենթարկվել, քանի որ ունեցել է աջ ոտքի գանգրենա՝ փտախտ: Վիրահատությունը բարեհաջող է անցել և, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, երբ վիրահատվածն իրեն արդեն լավ է զգացել, հարազատները բժիշկներից պահանջել են ոտքը և ստացել են այն: Ոտքը տանելով տուն՝ մի քանի օր պահել են, սակայն հետո մեկ այլ քաղաքացու գումար են տվել՝ խնդրելով, որ այն թաղի: Այդ քաղաքացին էլ ոտքը թաղելու փոխարեն այն նետել է ջրանցքը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչն արդեն նախապատրաստված նյութերի ընթացքում լսել է հիվանդանոցի անձնակազմին, հայտնաբերել են նաև այն քաղաքացուն, ով ոտքը նետել էր ջրանցքը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/06/64025/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 5-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող ջրանցքում մարդու ոտք է նկատվել: Արտաշատի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից ժամանել էր թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Փրկարարները Երևան-Երասխավան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում` Շահումյան գյուղի տարածքի ջրանցքից դուրս էին բերել անդամահատված աջ ոտք: Ժամանել էր նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր