211652_close_icon
views-count1265 դիտում article-date 14:22 03-09-2015

Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպչշիկը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կապակցությամբ

Ս.թ. սեպտեմբերի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեց վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպանին ներկայացրեց շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մանրամասները: Պարոն Դ. Տոնոյանն ու դեսպան Ա. Կասպչշիկը մտահոգություն հայտնեցին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը դեսպանին տեղեկացրեց նաև ս.թ. սեպտեմերի 3-ից 6-ը անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների, դրանց նպատակի և շրջանակների մասին:

Նմանատիպ նյութեր