211652_close_icon
views-count530 դիտում article-date 13:21 03-09-2015

Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի միջոցառումներ` Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններում

Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառումներ են անցկացվել մայրաքաղաքի Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններում: Շենգավիթի համար 17 գրադարանի աշխատակիցները «Շողակաթ» հ/ը հարակից այգում բարձրաձայն ընթերցել են ուկրաինացի գրող Լ. Հորլաչի «Կոմիտաս» պոեմը, որից հետո ծավալվել է բանավեճ-քննարկում: Այնուհետ ներկաները գրադարանավարների ուղեկցությամբ այցելել են Կոմիտասի թանգարան, ծանոթացել ցուցադրություններին: Միջոցառոման ավարտին Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել Մեծ վարդապետի հիշատակին: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել նաև մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 34 գրադարանում: Գրական-երաժշտական հուշ-ցերեկույթի սկզբում վարչական շրջանի դպրոցների աշակերտներին պատմական կարճ ակնարկով ներկայացվել է 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության պատմությունը, այդ տարիներին մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերած երկրների ցանկն ու անհատների գործունեությունը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր