211652_close_icon
views-count1058 դիտում article-date 13:32 03-09-2015

Արցախի ժողովրդավարական կուսակցության և Եվրոպական ազատ դաշինքի միջեւ համատեղ հռչակագիր է ստորագրվել

Հռչակագրում ասված է. - Նկատի ունենալով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովրդի կողմից ազատ ապրելու իրավունքի իրագործումը եւ ինքնորոշման իրավունքի ժողովրդավարական ձգտումների հանդեպ Եվրոպական ազատ դաշինքի (այսուհետ՝ ԵԱԴ) աջակցությունը, - Ընդունելով, որ ժողովրդավարական գործընթացները, նույնիսկ մեկուսացման պայմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաջող եւ հաստատուն առաջընթաց են արձանագրել, ինչի դրսեւորումն են Արցախի քաղաքական մշակույթի անբաժան մաս դարձած ազատ, արդար եւ մրցակցային ընտրությունները, - Ողջունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էական ժողովրդավարական առաջընթացը և դրանում Արցախի ժողովրդավարական կուսակցության (այսուհետ՝ ԱԺԿ) կարեւոր դերակատարությունը, որն արտահայտվել է հիմնարար ազատությունների, ժողովրդավարության, իշխանությունների տարանջատման, օրենքի գերակայության և կայուն խաղաղության սկզբունքների վրա հիմնվող ու Եվրոպական փորձն օգտագործող արդյունավետ զարգացման մոդելի ներդրման միջոցով, - Ընդգծելով ԵԱԴ-ի և ԱԺԿ-ի հավատարմությունը եվրոպական արժեքներին ու սկզբունքներին, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, - Խրախուսելով Եվրամիության ավելի լայն ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային կյանքում և նկատի ունենալով, որ ԵՄ հաստատությունները բազմիցս ընդգծել են Եվրամիության հարեւանության երկրներում ժողովրդավարական արժեքների եւ խաղաղ համագործակցության տարածման անհրաժեշտությունը եւ ճանաչել այս հարցում ԵՄ առանձնահատուկ նշանակությունը, - Գիտակցելով, որ ԱԺԿ-ը եւ ԵԱԴ հետ փոխկապակցված կուսակցությունների զգալի մասը կանգնած է նույն մարտահրավերների առջեւ, որոնք վերաբերում են ԵՄ ու միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար ազատություններին և, մասնավորապես, սեփական ապագան որոշելու իրավունքին, - Համոզված լինելով, որ հաստատված հարաբերությունները կլինեն փոխշահավետ և դրանց շնորհիվ ներքոստորագրյալ կողմերը հանդես կգան որպես հիմնական դերակատարներ և վստահելի գործընկերներ եվրոպական հիմնարար արժեքների և սկզբունքների տարածման գործում՝ դրական ազդեցություն գործելով ողջ տարածաշրջանի վրա՝ [b]ԱԺԿ եւ ԵԱԴ համաձայնում են համագործակցել, նպատակ ունենալով. [/b] - Փոխանակել անկախության գործընթացի և ժողովրդավարական ու խաղաղ միջոցներով ինքնիշխանության հասնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փորձը ԵԱԴ եւ անդամ կուսակցությունների հետ - Ներգրավել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային գործընթացների մեջ, ինչպես նաեւ ԵՄ հաստատություններում ու մարմիններում, եւ նպաստել Արցախի ներկայացուցիչների մասնակցությանը այդ հարթակներում՝ սատարելով նրա միջազգային ճանաչմանը, - Նպաստել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԼՂՀ ուղղակի մասնակցությամբ եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա՝ բացառելով բոլոր կարգի բռնություններն ու ագրեսիաները: Այսպիսով, ԵԱԴ և ԱԺԿ վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Եվրամիությունում հուսալի եւ վստահելի գործընկերներ լինելու վճռականությունը: [img]/ups/images/0953789001441270870268537.jpg[/img]

Նմանատիպ նյութեր