211652_close_icon
views-count22239 դիտում article-date 12:18 03-09-2015

80-ամյա մորը սպանած 54-ամյա որդուն մեղադրանք առաջադրվեց. նա կասկածվում է առանձնակի դաժանությամբ այն կատարելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հրանտ Վարդանյանը սպանություն կատարելու կասկածանքով ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով մեղադրանք է առաջադրել Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 154 տան բնակիչ, 54-ամյա Հայկազ Նազարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ավագ քննիչ Հ. Վարդանյանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Մխիթար Բեգյանի մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարարության Նորքի հոգեբուժարանում մեղադրանք առաջադրեց 80-ամյա մորը՝ Արաքսյա Հարությունյանին առանձնակի դաժանությամբ սպանած կասկածյալ Հ. Նազարյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվելու է նաև դատահոգեբուժական փորձաքննություն: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/29/63243/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 29-ին դաժան ու սահմռկեցուցիչ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ, ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները՝ Հրազդանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ժամանել էին Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 154 տուն: Ժամանել էր նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր դատաբժշկի հետ աշխատանքներ էին կատարում՝ թաղված դին զգուշությամբ դուրս բերելու համար: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկաններն ու քննիչները նշված տանը պատկանող ավտոտնակում հողի մեջ թաղված հայտնաբերել էին տանտիրուհու՝ 80-ամյա Արաքսյա Հարությունյանի դին: Վերջինս օրեր առաջ որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր