211652_close_icon
views-count7046 դիտում article-date 10:32 03-09-2015

Երևանում 34-ամյա ատամնաբույժը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Գալշոյան փողոցի թիվ 2 շենքի դիմաց Երևանի բնակիչ, 34-ամյա Արտավազդ Ավագյանը իր վարած Mercedes մակնիշի 96 ZՏ 999 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 30-ամյա Կարապետ Կարապետյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Ա. Ավագյանն աշխատում է «Արդենտ» ատամնաբուժարանում՝ որպես ատամնաբույժ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր