211652_close_icon
views-count761 դիտում article-date 00:14 03-09-2015

Ֆրանսիան դադարեցրել է Յասիր Արաֆաթի սպանության գործի քննությունը

Ֆրանսիացի դատավորները դադարեցրել են Պաղեստինի նախկին առաջնորդ Յասիր Արաֆաթի սպանության մասին հայտարարության քննությունը: Գործը փակված է, որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Արաֆաթի այրու փաստաբանը նշել է, որ բողոքարկելու է դատավորների որոշումը: Ըստ Արաֆաթի հարազատների՝ նրան իրականում թունավորել են: Պաղեստինի առաջնորդը մահացել էր 2000թ-ին՝ Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում: Մահվան պաշտոնական պատճառը՝ սրտի կաթված:

Նմանատիպ նյութեր