211652_close_icon
views-count715 դիտում article-date 23:38 02-09-2015

Եմենի մայրաքաղաքի մզկիթում պայթյունների զոհ է դարձել 28 մարդ. կա 100 վիրավոր

Եմենի մայրաքաղաք Սանայի Էլ-Մուայադ մզկիթում այսօր` սեպտեմբերի 2-ին, հզոր պայթյուններ են գրանցվել, ինչի հետևանքով 28 հոգի մահացել է, 100-ը վիրավոր են: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական Պետությունը»: Կան տեղեկություններ, որ մզկիթում ռումբ է գործի դրել ահաբեկիչ-մահապարտը:

Նմանատիպ նյութեր