211652_close_icon
views-count1382 դիտում article-date 21:56 02-09-2015

Անգլիական ակումբները ամռանը նոր ֆուտբոլիստների համար ծախսել են ռեկորդային գումար

Sporting Intelligence կայքը, որը մասնագիտացած է մարզաշխարհի ֆինանսական հարցերի շուրջ, ամփոփել է Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր 20 ակումբների ամառային տրանսֆերների արդյունքները: 2015թ. ամռանը Անգլիայի բարձրագույն լիգայի ակումբները նոր խաղացողների համար ծախսել են ռեկորդային գումար՝ 897,7 մլն ֆունտ, իսկ վաճառքից վաստակել 416,6 մլն ֆունտ: Նոր խաղացողների վրա ամենաշատը ծախսել է «Մանչեսթեր Սիթին»՝ 154,2 միլիոն ֆունտ: Ամենաշատը խաղացողների վաճառքից վաստակել է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 72 մլն ֆունտ: Ծախսերի և վաճառքների հարաբերակցությամբ ամենաօպտիմալը «Սաութհեմթոնի» բալանսն է. ակումբը նորեկների վրա ծախսել է 41,7 մլն ֆունտ, իսկ վաճառել՝ 38,5 մլն: Բացասական սալդոն կազմել է ընդամենը 3,2 մլն ֆունտ: «Մանչեսթեր Սիթիի» բացասական սալդոն կազմել է 101,3 մլն ֆունտ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր