211652_close_icon
views-count1183 դիտում article-date 22:18 02-09-2015

Չինաստանում մեկնարկել է Ճապոնիայի վարչապետի գլխի տեսքով պաղպաղակի վաճառքը

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված տոնակատարությունների ֆոնին Շանհայում մեկնարկել է արտասովոր տեսքով պաղպաղակի վաճառքը` Ճապոնիայի նախկին վարչապետ, 1948 թ-ին գլխատված Հիդեկի Տոդզեի գլխի տեսքով: Այս մասին գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով Time պարբերականը: Պաղպաղակի վրա կարելի է տարբերակել ակնոցն ու բեղերը, որոնք բնորոշ էին քաղաքական գործչին: Արդեն 10 հազար պաղպաղակ վաճառքի է հանվել` յուրաքանչյուրը 4,7 դոլարով:

Նմանատիպ նյութեր