211652_close_icon
views-count5649 դիտում article-date 21:10 02-09-2015

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Renault-ն և Daewoo-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 24-ամյա Արա Ասատրյանի վարած Mercedes մակնիշի 34 AC 922 համարանիշի, 58-ամյա Բորիս Խաչատրյանի վարած Daewoo մակնիշի 681 OM 61 համարանիշի և 28-ամյա Գարիկ Մարգարյանի վարած Renault մակնիշի L 1779 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Daewoo-ի ուղևորը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր