1172 դիտում
18:31 02-09-2015
Ստեփանակերտում բացվեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը. ֆոտոշարք
2015 թ. սեպտեմբերի 2-ը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրը, Ստեփանակերտում ազդարարվեց ոգեւորության մեծ ալիքով՝ ուսումնառության, ստեղծարարության եւ տեխնոլոգիաների նոր կենտրոնի բացման կապակցությամբ: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ծրագիրը հասանելի դարձավ տարածաշրջանում՝ ի շնորհիվ Սիմոնյան կրթական հիմնադրամի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ ջանքերի` վերջերս հաստատված ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության շրջանակներում:
Կենտրոնի պաշտոնական բացմանը ներկա էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Սիմոնյան կրթական հիմնադրամի ղեկավար Սեմ Սիմոնյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամներ Ջոզեֆ Ուղուրլ յանը եւ Վազգեն Յակուբյանը, Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազ յանը եւ Ղարաբաղ Տելեկոմ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ուսանողների գրանցումը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին, իսկ սեպտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին եւ 23-ին կողմնորոշիչ հանդիպումներ կանցկացվեն ուսանողների եւ ծնողների համար: Ուսանողների համար թումոյական արկածները կսկսվեն հոկտեմբերի 5-ից, երբ կենտրոնի դռները կբացվեն քաղաքից եւ մերձակա շրջաններից 12-18 տարեկան հարյուրավոր պատանիների համար: Ակնկալվում է, որ Ստեփանակերտի նոր կենտրոնը կհյուրընկալի 500-ից 1000 ուսանողի, ովքեր կաշխատեն արհեստավարժ մասնագետների եւ փորձագետների հետ՝ յուրացնելու անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, վեբ ծրագրավորման եւ խաղերի ստեղծման հիմունքները, ինչպես նաեւ կծանոթանան այնպիսի լրացուցիչ ոլորտների, ինչպիսիք են 3D մոդելավորումը,
գրաֆիկական դիզայնը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
3256 դիտում
23:35 27-08-2015
Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում կբացվի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
978 դիտում
19:05 06-02-2014
Արցախում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համար շենք կկառուցվի
580 դիտում
16:27 05-06-2015
Մոսկվայի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Այս բաժնից
364 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
454 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան