211652_close_icon
views-count18389 դիտում article-date 14:24 02-09-2015

Այս տարի ջրահեղձման դեպքերը նվազել են 2-ով. Փրկարարական ուժերի վարչության պետ Արսեն Արշակյան

Այս տարի ջրահեղձման 6 դեպք է գրանցվել: Այս մասին այսօր` սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Փրկարարական ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանը։ «Այս տարի ջրահեղձվողների թիվը 2-ով նվազել է: Երկու դեպքը է գրանցվել Սևանում. մեկի դին մինչ օրս փրկարարներին չի հաջողվել գտնել»,-ասաց Արշակյանը: Արսեն Արշակյանի խոսքով` լողաշրջանի սեզոնին ստացվել է 26 ահազանգ, որից 14-ը գրանցվել է քաղաքացիների` մեքենաներով Սևանա լճում հայտնվելու հետևանքով։ Փրկարարական ուժերի վարչության պետն նաև տեղեկացրեց, որ այս տարի բարձր ջերմաստիճանով պայմանավորված հրդեհների թիվն ավելացել է: Արդյունքում այրվել է 5232 խոտածածկ տարածք՝ մոտ 8141 հա և 3812 հա անտառային տարածք: «Վերջին շրջանում խոստածածկ տարածքների հրդեհների թիվը նվազել է, առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա, բայց հրդեհների ավելացման վտանգ չկա»,-ասաց Արսեն Արշակյանը։ Արշակյանը նշեց, որ իրենք քաղաքացիներից ստանում են նաև զավեշտալի զանգեր, որոնց պետք է արձագանքեն, օրինակ` «կատուն ծառ է բարձրացել, հարկավոր է իջեցնել, լվացքի մեքենայի դուռը փակվել է, կգաք բացեք»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր