211652_close_icon
views-count1041 դիտում article-date 15:34 02-09-2015

Թուրքիայի ափերի մոտ առագաստանավերի բախումից ներգաղթյալներ են մահացել

Էգեյան ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, երկու առագաստանավերի բախումից մահացել են սիրիացի 11 ներգաղթյալներ, այդ թվում՝ երեք երեխա: Եւս երեք սիրիացի փրկվել են: 5 մարդ որոնվում է: Նրանք փորձել են հասնել հունական Կոս կղզի: Նշենք, որ վերջին տվյալներով՝ ամռան ընթացքում մի քանի տասնյակ հազարավոր սիրիացիներ Թուքիայից հասել են հունական կղզիներ: Ամեն օր Հունաստան է հասնում մոտ 1 հազար անօրինական ներգաղթյալ:

Նմանատիպ նյութեր