211652_close_icon
views-count1983 դիտում article-date 15:43 30-08-2015

Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում

Օգոստոսի 30-ին, ժամը 03.23-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի ճանապարհին «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 21015» մակնիշի O226УН26РУС պ/հ (վարորդ Ա. Ն.) ավտոմեքենան: *** Օգոստոսի 30-ին, ժամը 02.47-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի հին շուկայի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Հրազդան ՋԷԿ-ի մոտակայքում: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Մոսկվիչ» մակնիշի 34 NZ 289 պ/հ (վարորդ Գ. Հ.) ավտոմեքենան: *** Օգոստոսի 29-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի ճանապարհին «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ 53» մակնիշի 15 LS 227 պ/հ (վարորդ` Գ. Խ.) ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր