211652_close_icon
views-count3948 դիտում article-date 12:43 30-08-2015

Կառլեն Մկրտչյան. Հայաստանի կեսը տխրել է «Սպարտակի» պարտության պատճառով. տեսանյութ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Անժիի» կազմում դարձավ Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ տարած անակնկալ հաղթանակի (2:1) հիմնական հերոսներից մեկը: Նշենք, որ դա «Անժիի» առաջին հաղթանակն էր առաջնությունում, իսկ Մկրտչյանի համար` առաջին լիարժեք խաղը «Անժիի» կազմում: Խաղից հետո Մկրտչյանը կիսվել է տպավորություններով: «Սպարտակը» ուժեղ թիմ է, բայց միշտ չէ, որ հաղթում է ուժեղը: Այդ երեք միավորը օդի պես շատ կարևոր էին մեր համար: Մենք լավ թիմ ունենք և կարող ենք ավելի լավ խաղալ: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա այսօր Արազ Օզբիլիզի հետ միասին կժամանենք հավաքական: «Սպարտակի» հետ խաղից հետո Հայաստանի կեսը ուրախացել է, որ «Անժին» է հաղթել, կեսը` տխրել» ասել է Մկրտչյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր