211652_close_icon
views-count2941 դիտում article-date 15:00 30-08-2015

Ռուսաստանում հնագետները հայտնաբերել են նավթով լցված սափոր

ՌԴ Կալուժսկի երկարամասում՝ Իլյիչեւկա գյուղի տարածքում անցկացվող պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են նավթով լի սափոր: Դա ապացուցում է, որ Սեւ Ծովի շրջակայքում նավթի առեւտրով զբաղվել են դեռեւս Ք.ա. V դարում: 2,5 հազար տարում մոտ կես մետրանոց սափորի պարունակությունը վերածվել է կարծր զանգվածի: Այն, ամենայն հավանակությամբ, ձեռք է բերվել մոտակա նավթի հանքից: Հավանաբար, նավթը վաճառվել է Հունաստանում եւ շրջակա այլ երկրներում: Հնագետների խոսքով՝ այդ ժամանակներում նավթն օգտագործել են հիմնականում կանթեղներով լուսավորության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր