211652_close_icon
views-count2686 դիտում article-date 23:29 29-08-2015

ԲՀԿ-ն պատրաստվում է Մարալիկի քաղաքապետի ընտրություններին

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ կազմակերպչական հարցերի պատասխանատու Աբրահամ Մանուկյանը եւ ԲՀԿ քաղխորհրդի անդամ Միքայել Մելքումյանը այսօր Մարալիկում հանդիպել են կուսակցության Մարալիկի տարածքային կառույցի ակտիվի հետ։ Ինչպես տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից, սեպտեմբերի 13-ին կայանալիք Մարալիկի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ն առաջադրել է կուսակցության Անիի տարածքային կառույցի պատասխանատու Արտակ Ավդալյանի թեկնածությունը։ Կուսակցության ակտիվը ստացել է հստակ հանձնարարականներ՝ թեկնածուի քարոզարշավը կազմակերպելու, ինչպես նաեւ՝ կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ։ Ավելի ուշ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպեցին Շիրակի ԲՀԿ մարզային խորհրդի պատասխանատուների հետ։ Քննարկվեցին սահմանադրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ ԲՀԿ մասնագիտական հանձնաժողովի պատրաստած դիտողություններն ու առաջարկները։ Շիրակի մարզային խորհրդի պատասխանատուներին տրվեց հանձնարարական՝ ԲՀԿ շարքերի հետ քննարկել ներկայացված փաթեթն ու մարզային խորհրդի եզրակացությունը փոխանցել ԲՀԿ կենտրոնական գրասենյակ։

Նմանատիպ նյութեր