211652_close_icon
views-count2348 դիտում article-date 21:05 29-08-2015

Հերմոն գյուղում կարկուտ է տեղացել. վնասի չափը ճշտվում է

Այսօր՝ օգոստոսի 29-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում տեղակատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում ժամը 16.30-ից մինչև ժամը 17.00-ն տեղացել է կարկուտ: Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը և Ճգնաժամային կառավարման կենտրոնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը: Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի սպասարկվում: Մարզպետարանում կազմվել է հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար:

Նմանատիպ նյութեր