211652_close_icon
views-count4713 դիտում article-date 14:59 29-08-2015

Վրաստանում թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Հայաստանի 2 քաղաքացիներ են ձերբակալվել

GeorgiaOnline-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիիի իրավապահները ձերբակալել են ՀՀ 2 քաղաքացիների՝ 1976 թվականին ծնված Գառնիկ Կ.-ին և 1966 թվականին ծնված Հայկ Գ.-ին: Վերջիններս մեղադրվում են թմրանյութ պահելու, ինչպես նաև օգտագործելու մեջ: Խուզարկությամբ Գառնիկ Կ.-ի մոտից հայտնաբերվել է 0,007788 գրամ «Բուպրենորֆին», իսկ Հայկ Գ.-ի մոտից՝ 0,05 գրամ «Մետադոն»: Փարձաքննությամբ պարզվել է, որ ՀՀ երկու քաղաքացիներն էլ օգտագործել են «Մետադոն»: Քննություն է տարվում անօրինական ճանապարհով թմրանյութերի ձեռքբերման ու պահման փաստով:

Նմանատիպ նյութեր