211652_close_icon
views-count2088 դիտում article-date 11:33 29-08-2015

ԱՄՆ-ն առաջին անգամ Եվրոպայում F-22 Raptor կործանիչներ է տեղակայել

Գերմանիայի Շպանգդալեմ ավիաբազա են ուղարկվել ամերիկյան 5-րդ սերնդի ամերիկյան 4 միավոր F-22 Raptor կործանիչներ, ինչպես նաև Boeing C-17 Globemaster III ռազմատրանսպորտային օդանավ: Միացյալ Նահանգներն առաջին անգամ է իր կործանիչները տեղակայում Եվրոպայում: ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի ղեկավար, գեներալ Մարկ Ոիելշի խոսքով՝ կործանիչները մասնակցելու են Եվրոպայում ՆԱՏՕ-ի նախաձեռնած ուսումնամարզական վարժանքներին, որոնք կավարտվեն սեպտեմմբերի կեսերին: Նշված բազմաֆունկցիոնալ կործանիչը ստեղծվել է Boeing և Locjheed Martin ընկերությունների կողմից և 2005 թվականին ընդգրկվել ԱՄՆ ՌՕՈՒ կազմում: Այն ունակ է էապես նվազեցնել հակառակորդի ռադարի վրա իր նկատելի լինելը: Ռուսաստանն արդեն իր դժգոհությունն է հայտնել այդ փաստով:

Նմանատիպ նյութեր