211652_close_icon
views-count64789 դիտում article-date 14:35 28-08-2015

Հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն վայելող քանաքեռցի «Տույի» դատական նիստը կրկին հետաձգվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող քանաքեռցի «Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի դատաքննությունը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստին հարգելի պատճառներով չէին ներկայացել Ա. Ղազարյանի փաստաբանները: Դատավոր Մեսրոպ Մակյանը Ա. Ղազարյանից ճշտեց, թե արդյոք նա համաձայն է, որպեսզի դատական նիստը ընթանա առանց իր փաստաբանների, որին վերջինս պատասխանեց, թե ցանկանում է, որպեսզի դատական նիստին ներկա լինեն իր փաստաբանները, որից հետո դատախազը հայտարարեց, թե դատական նիստը առանց փաստաբանների պետք չէ շարունակել: Դատավոր Մ. Մակյանը որոշեց դատական նիստը հետաձգել և այն նշանակվեց սեպտեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր