211652_close_icon
views-count2214 դիտում article-date 22:11 27-08-2015

«Բորուսիա»-«Օդդ». Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում է

Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունում է նորվեգական «Օդդին»: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բորուսիան» հաղթել է 4:3 հաշվով: «Բորուսիան» հանդես կգա հետևյալ մեկնարկային կազմով. Ռոման Վայդենֆելեր, Մատիաս Գինտեր, Սոկրատիս, Մատս Հումելս, Մարսել Շմելցեր, Յուլիան Վայգլ, Իլկայ Գյունդողան, Սինձի Կագավա, Յոնաս Հոֆման, Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։30-ին և կհեռարձակվի Հ1-ով:

Նմանատիպ նյութեր