211652_close_icon
views-count8841 դիտում article-date 21:31 27-08-2015

Ինչպիսին է լինելու սեպտեմբերը` Հայաստանում

«Սպասվում է այնպիսի սեպտեմբեր, որը համահունչ է մեր բազմամյա կլիմայական պայմաններին»,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը` հավելելով, որ օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը նորմայի սահմաններում կլինի: Նա նաևնշեց, որ առաջիկայում հանրապետություն ներթափանցած ցիկլոնի ուժը կթուլանա, ինչի հետևանքով կկրճատվի տեղումների քանակը. «Մեր հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք հոսանքներ և օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 2-ը աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով: Այսինքն՝ ամսվա վերջին օրերին և սեպտեմբերի սկզբին Արարատյան դաշտում և մայրաքաղաքում կունենանք 28-30 աստիճան տաքություն, որը նորմայի սահմաններում է»:

Նմանատիպ նյութեր