211652_close_icon
views-count1366 դիտում article-date 22:55 27-08-2015

Հակակարկտային կայաններից կրակոցներ են իրականացվել

Օգոստոսի 26-ին, ժամը 18.53-ից մինչև 19.16-ը Արագածոտնի մարզի Ձորափ և Ուջան համայնքների տարածքներում տեղակայված 8 հակակարկտային կայանով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1375 կրակոց: Ժամը 14.57-ից 15.26-ը Շիրակի մարզի Վահրամաբերդ և Քեթի համայնքների տարածքներում տեղակայված 3 հակակարկտային կայանով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 295 կրակոց: Ժամը 10.40-ից 11.24-ը Արմավիրի մարզի Նալբանդյան, Գետաշեն, Շենավան, Բերքաշատ, Նոր կեսարիա, Տալվորիկ և Վանանդ համայնքների տարածքներում տեղակայված 59 հակակարկտային կայանով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 13072 կրակոց: ՀՀ ՏԿԱԻՆ ՄԵՎԱՆԾ

Նմանատիպ նյութեր