211652_close_icon
views-count21700 դիտում article-date 18:06 27-08-2015

Ավտովթար Երևանյան խճուղում. Mazda-ն բախվել է կայանված Газель-ին. մանկահասակ քույրը և եղբայրը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանյան խճուղում` թիվ 46 հասցեի դիմաց, Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ 32-ամյա Բորիս Վարդանյանը իր վարած Mazda մակնիշի 57 VO 555 համարանիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող Газель մակնիշի 34 ZT 350 համարանիշի բեռնատարաին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mazda-ի ուղևորներ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչներ 2-ամյա Հարություն Եղիազարյանը և նրա քույրը, 1-ամյա Մանե Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով Газель-ը ինքնաբերաբար առաջ ընթանալով` բախվել է հաստաբուն ծառին: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն որտեղից վթարի վայր է ժամանել քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր