211652_close_icon
views-count1646 դիտում article-date 16:19 27-08-2015

Թուրքիայում տեղի ունեցած բախումների հետևանքով մահացել է 3 մարդ, կան նաև վիրավորներ. տեսանյութ

Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքով քաղաքում ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի են ունեցել բախումներ, հաղորդում է Dogan Haber-ը: Սպանվել է 3 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ: Ըստ տեղեկությունների՝ բախումների մասնակիցներից շատերը եղել են Քրդական աշխատավորական կուսակցության անդամներ: Չնայած սահմանված պարետային ժամին, փողոցներ են դուրս եկել հարյուրավոր քաղաքացիներ, որոնց մի մասը զինված է եղել: Բախումները ոստիկանության հետ ուղեկցվել են կրակոցներով և ինքնաշեն պայթուցիկների գործադրմամբ: Ոստիկանները ցուցարարներին ցրելիս հրազեն են կիրառել, ինչպես նաև ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Bu video Adobe Flash Player'ın son sürümünü gerektirmektedir.

Adobe Flash Player'ın son sürümünü indirin.

Նմանատիպ նյութեր