211652_close_icon
views-count53472 դիտում article-date 10:27 26-08-2015

Արտակարգ ու ողբերգական դեպք Արարատի մարզում. հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 5-ամյա աղջնակը մահացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնի հերթապահ խումբն ահազանգ է ստացել, որ Արբատ գյուղի տներից մեկում վիրավոր երեխա կա: Բժիշկները, մեկնելով նշված գյուղի 7-րդ փողոցի թիվ 11 տուն, այնտեղից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխում վիրավոր, 5-ամյա Թամարա Բաբայանին: Ցավոք, երեխան ճանապարհին մահանում է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, երեխան տանը անզգուշաբար հեռուստացույցը գցել է իր վրա, ինչի հետևանքով էլ ստացել է վնասվածքներ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր