211652_close_icon
views-count3633 դիտում article-date 10:38 26-08-2015

Երևանի Ա. Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկի լուսացույցային օբյեկտը վերանորոգված է և գործում է սահմանված աշխատանքային ռեժիմով. տեսանյութ

Օրերս համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևանի Արամ Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկում, լուսակիրների ոչ կանոնավոր աշխատանքի արդյունքում, հաճախակի են տեղի ունենում վթարներ: Ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի ծառայողների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկի լուսացույցային օբյեկտի հսկիչի խափանման հետևանքով օգոստոսի 23-ին խախտվել էր նշված լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմը, ինչի հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարներ չէին կարող առաջանալ: Ներկայումս տվյալ լուսացույցային օբյեկտը վերանորոգված է և գործում է սահմանված աշխատանքային ռեժիմով: [b]ՀՀ ոստիկանություն[/b] Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/23/62584/]հայտնել [/url]էր, որ օգոստոսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում Արամ Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկում բախվել էին Երևանի բնակիչներ, 57-ամյա Արամ Ղազարյանի վարած ГАЗ 33021 մակնիշի 034 ՍԼ համարանիշի և 26-ամյա Դավիթ Մուկուչյանի վարած Mazda մակնիշի 96 DV 969 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային, իսկ ավտոմեքենաներից բեռնատարը հարվածել էր խաչմերուկը կարգավորող լուսակիրին և այն տապալել: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր