211652_close_icon
views-count51328 դիտում article-date 18:18 24-08-2015

Դավիթաշենի «Ամրոց» ռեստորանի մոտ 23-ամյա վարորդը Porsce-ով հայտնվելով վթարային իրավիճակում` հարվածել է էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում` «Ամրոց» ռեստորանային համալիրի մոտ, Porsce մակնիշի 31 ՍՕ 960 ավտոմեքենայի վարորդը նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհյաին ոստիկանությոն 1-ին սպայական գումարտակի ծառայողները` ՃՈ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է Երևանի բնակիչ, 32-ամյա Ռուբեն Գալստյանի կողմից վարած ВАЗ 2107 մակնիշի 09 ՏՍ 637 համարանիշի ավտոմեքենայով վթարային իրավիճակ ստեղծելը, որի ժամանակ Porsce-ի վարորդ, Երևանի բնակիչ, 23-ամյա Դերենիկ Սամվելյանը խույս տալով բախումից` դուրս է եկել երթևեկելի գոտուց և տեղի է ունեցել վթարը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Մեծն ԱՊՊԱ-ն դեպքի վայր է ժամանել ուշացումով ու արդարանում ու փորձում էր հավաքվածների ականջներին «լապշա» կախել, թե իրենց ուշ են տեղեկացրել, սակայն հավաքվածները պնդում էին, որ մեկուկես ժամ առաջ են տեղեկացրել ԱՊՊԱ-ին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր