211652_close_icon
views-count24658 դիտում article-date 13:20 18-08-2015

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 57-ամյա վարորդը Opel-ով բախվել է գազատարին ու գլխիվայր շրջվել. հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում 57-ամյա Նորիկ Շահբազյանը Նորապատ գյուղից դեպի Արմավիր գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 34 CP 731 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատարին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենան շրջվել է; Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, որից հետո իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Ն. Շահբազյանը մահացել է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր