211652_close_icon
views-count8511 դիտում article-date 12:03 18-08-2015

Առեղծվածային մահ Շիրակի մարզում. ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ մահացածի աչքերի տակ կապտուկներ են հայտնաբերվել

Երեկ՝ օգոստոսի 17-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում շտապ օգնության կայանից ոստիկանության Ախուրյանի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Առափի գյուղի 4-րդ փողոցի 112 տնակ, որտեղ հայտնաբերել են մահացած 67-ամյա Զարզանդ Թորոսյանի դին: Ըստ տանտերերի հայտարարության՝ Զ. Թորոսյանը հանկարծամահ է եղել, սակայն ժամանած դատական բժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա՝ աչքերի շրջանում, հայտնաբերվել են կապտավուն հետքեր, ինչի համար էլ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Մինասյանի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու մահվան հանգամանքները: Նշված հասցե է ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:

Նմանատիպ նյութեր