211652_close_icon
views-count24033 դիտում article-date 09:39 18-08-2015

Կիսամերկ ու ոչ սթափ վիճակում գտնվող BMW-ի քննիչ վարորդի շղթայական ավտովթարի գործով զբաղվելու է Հատուկ քննչական ծառայությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնում օգոստոսի 16-ին Աբովյանի «գաի պոստի» մոտ տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի հատուկ քննչական ծառայություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաստատվել է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկությունը, որ BMW-ի ոչ սթափ և կիսամերկ վիճակում գտնվող վարորդն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեում: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/17/61892/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 16-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ բախվել էին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 6-րդ շենքի բնակիչ, 28-ամյա Գիորգի Ագաջանյանի վարած BMW մակնիշի 26 ՍԼ 032 համարանիշի, Երևան քաղաքի Ավան 17 շենքի բնակիչ, 42-ամյա Գագիկ Եղոյանի վարած Volkswagen մակնիշի 35 ՍD 113 համարանիշի, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 52-ամյա Աշոտ Գալստյանի վարած Opel մակնիշի 34 ՏA 358 համարանիշի և Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 28-ամյա Մարիամ Քալանթարյանի վարած Nissan մակնիշի 34 DV 192 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Մ. Քալանթարյանը «գանգուղեղային փակ տրավմա, գլխուղեղի ցնցում՝ հարցականով, ճակատի աջ կեսի սալջարդ, աջ բազկի և նախաբազկի փափուկ հյուսվածքների սալջարդ, քթի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել էր Աբովյանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդ Գ. Ագաջանյանը, ով աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեում՝ որպես քննիչ: Նա վթարից հետո ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ փորձել էր ճողոպրել կիսամերկ վիճակում, սակայն ճանապարհային ոստիկանները ճիշտ էին կողմնորոշվել և նրան բռնել էին, իսկ հետո նրան քննիչի հանձնարարականով տեղափոխել էին բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել էր բժշկական փորձաքննության ու պարզվել էր, որ գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր