211652_close_icon
views-count5806 դիտում article-date 06:51 18-08-2015

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Volkswagen-ը և Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 17-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում թիվ 3 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 59-ամյա Քաջիկ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 77 VC 771 համարանիշի, 21-ամյա Խարիս Էլեֆտերիդի վարած Volkswagen Jetta մակնիշի 17 UL 180 համարանիշի և 28-ամյա Տիգրան Բաղդասարյանի վարած Opel մակնիշի 38 MM 888 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր