211652_close_icon
views-count22042 դիտում article-date 12:05 17-08-2015

Բարի լուր. «Էրեբունի» հիվանդանոցում հերթական եռյակն է ծնվել

Օգոստոսի 8-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական եռյակն է լույս աշխարհ եկել: Փոքրիկների մայրը՝ 38-ամյա Անի Բադալյանը, ունի նաև 6 տարեկան մի աղջիկ, իսկ այս անգամ նա ունեցել է 2 տղա և 1 աղջիկ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաները ծնվել են արհեստական բեղմնավորման ճանապարհով: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ: Իսկ մինչ այդ մայրը 2 ամիս պառկած է եղել «Էրեբունի» հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: Տղաներից մեկի քաշը 1930 գրամ է, մյուսինը՝ 1600 գրամ, իսկ աղջիկը ծնվել է 1760 գրամ քաշով: Նրանց անուններն են Նարեկ, Մարտին, իսկ աղջկա անունը՝ Էլինա: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մաղթում է փոքրիկներին առողջություն և անհոգ մանկություն:

Նմանատիպ նյութեր