211652_close_icon
views-count36107 դիտում article-date 16:06 17-08-2015

Արաբկիրի զինկոմիսարիատի մոտ քննչական փորձարարություն կատարվեց 5-ամյա երեխայի մահվան գործով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ Ազատության պողոտայում, Արաբկիրի զինկոմիսարիատի հարևանությամբ գտնվող փողոցում, կատարվեց դեպքի վայրի քննչական գործողություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական փորձարարությունը կապվված էր այս տարվա մայիսի 2-ին նշված հատվածում տեղի ունեցած ողբերգական վրաերթի փաստով հարուցված քրեական գործի հետ: Այդ օրը, ժամը 13:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 42-ամյա Դավիթ Մելիքյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 55 DM 557 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 5-ամյա Ռոկկո Պետրոսյանին: Ցավոք, բժիշկներին չէր հաջողվել փրկել երեխայի կյանքը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննչական փորձարարությանը ներկա էին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, փորձագիտական կենտրոնի փորձագետը և ընթերակաները, որի ժամանակ վրաերթի վայրում տեղադրվեց մանկական մանեկեն և Toyota Prado-ն մոտեցավ մանեկենին և տեղի ունեցավ վրաերթը: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ այսօրվա գործողություններին հրաժարվել են մասնակցել և մահացածի հարազատները, և վրաերթը կատարողը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/02/51539/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 2-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի 55 DM 557 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաբկիրի զինկոմիսարիատի հարևանությամբ վրաերթի էր ենթարկել Երևանի Ներքին Զեյթունի բնակիչ, 5-ամյա Ռոկկո Պետրոսյանին: Երեխան եղել էր պապիկի հետ: Վարորդը իր վարած Prado-ով վրաերթի ենթարկված երեխային իր պապիկի ուղեկցությամբ տեղափոխել էր Քանաքեռ-Զեյթունի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, երեխայի կյանքը փրկել չէր հաջողվել: Հիվանդանոց էր ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության Զեյթունի բաժնի ՊՊԾ և պահպանության բաժնի մեծ թվով աշխատակիցներ, քանի որ հիվանդանոցի բակում իրավիճակը լարված էր. մահացած երեխայի հայրն էր այստեղ, ընկերները, իսկ վարորդին ոստիկանները ուժեղացված հսկողության տակ էին պահում, որպեսզի նրա նկատմամբ հաշվեհարդար չտեսնեն: Տեղում քննչական գործողություններ էր կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկանությունը և քննչական բաժինը պարզել էին, որ վարորդը եղել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 20 շենքի բնակիչ, 42-ամյա Դավիթ Մելիքյանը, ով, ֆոտոլրագրողի տեղեկություններով, աշխատում է «ԱՐՏ - ԼԱՏ» ՍՊԸ-ում` որպես փոխտնօրեն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր