211652_close_icon
views-count36161 դիտում article-date 23:37 16-08-2015

Խոշոր և «շումախերական» վթար Երևանում. «Օպելը» գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում`Սարալանջի նորակառույց ճանապարհին, «Օպել» մակնիշի 34 ZA 442 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, և գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և մինչ հրշեջ փրկարարների ժամանումը, նրան դուրս են բերել ավտոմեքենայից: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի, Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո մեկ ժամից ավելի է, համոզում էին վարորդին, որպեսզի նրան տեղափոխեն հիվանդանոց: Սակայն նա գտնվում էր շոկային և հոգեբանական ծանր վիճակում: Բարեբախտաբար, դեպքի վայր ժամանած վարորդի հարազատները կարողացան նրան տեղափոխել հիվանդանոց: Ոստիկանությունն ու քննչական պարզում են վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր