211652_close_icon
views-count35942 դիտում article-date 12:06 11-08-2015

Ողբերգական դեպք Տավուշի մարզում. 44-ամյա տղամարդը որսի ժամանակ փորսուղին վիրավորելուց հետո անզգուշաբար սպանել է Նորաշեն գյուղի էլեկտրիկին

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղից դեպի Չորաթան տանող հանդամասում տղամարդու դի կա: Օպերատիվորեն նշված վայր է ժամանել ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ահարոն Փաշինյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Տավուշի քննչական բաժնի քննչական խումբը` բաժնի պետ Հունան Գարանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները տեղում պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 58-ամյա Արամ Աթոյանն էր, ով մահացել է հրազենից արձակած կրակոցով: Գ.Շամշյանի տեղեկություններով` տեղում ոստիկաններին և քննիչներին է մեղայականով ներկայայցել մահացածի համագյուղացի, 44-ամյա Արտակ Խանաղյանը և հայտնել, որ որսի ժամանակ իր մոտ եղած հրացանով անզգուշաբար կրակել է և վնասվածք է պատճառել Ա. Աթոյանին, ով տեղում մահացել է: Ոստիկաններն ու քննիչները նրան տեղափոխել են ոստիկանության Տավուշի բաժին: Քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է, առգրավված է նաև սպանության գործիք` հրացանը: Գ. Շամշյանի տեղեկություններով` առավոտյան Ա. Խանաղյանն ու Ա. Աթոյանը մոտոցիկլետով գնացել են նշված հանդամաս` որսի, որի ժամանակ նկատել են փորսուղին: Արտակը կրակել և վիրավորել է կենդանուն, դրանից հետո մոտոցիկլետով մոտեցել են վիրավոր կենդանուն և Արամը փորձել է բահով հարվածել փորսուղին, սակայն այդ ժամանակ Արտակը 2-րդ անգամ փորձել է կրակել կենդանու վրա, սակայն գնդակը կպել է Արամի նստատեղին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Ա. Աթոյանը ամուսնացած էր, ուներ 3 երեխա և աշխատում էր Նորաշեն գյուղում` որպես էլեկտրիկ, իսկ Արտակը ամուրի է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր