211652_close_icon
views-count90607 դիտում article-date 17:24 07-08-2015

«6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով ձերբակալվել է Խարբերդում գրանցված, Երևանում բնակվող, 20-ամյա «Յանուս» թատրոնի տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչի որոշմամբ ձերբակալվել է 20-ամյա Մուշեղ Մխիթարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Մխիթարյան ժամանակավորապես բնակվում է Նոր Նորք վարչական շրջանում, սակայն հաշվառված է Խարբերդ գյուղում: Վերջինս կասկածվում է օգոստոսի 5-ին Երևանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքի բնակչուհի, «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանին առանձակի դաժանությամբ սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` քննիչի որոշմամբ դատաբժշկի կողմից դիակի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մարմնի վրա եղել է մի քանի տասնյակից ավելի սուր, կտրող-ծակող առարկայից հարվածի հետքեր: Գ. Շամշյանի տեղեկություններով` չի բացառվում, որ վաղը քննչական մարմինը միջնորդությամբ դիմի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը Մ.Մխիթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Մ. Մ-ն Յանուս թատրոնի տնօրենն է: [img]/ups/images/0585576001438953791603535.jpg[/img] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/06/61256/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը իրացնելով օպերատիվ հետախուզական տվյալները ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն էին բերման ենթարկել երիտասարդ զույգի: Նշված անձինք կասկածվում են երեկ՝ օգոստոսի 5-ին, Երեւան քաղաքի Մազմանյան-5 շենքի բնակչուհի, «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` աղջիկը չի ճանաչել էքստրասենսին, իսկ տղան մտերիմ էր եղել Անիի հետ եւ երբեմն այցելել էր նրա տուն: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր