211652_close_icon
views-count48032 դիտում article-date 10:32 06-08-2015

Երևանում արտաքին լուսավորության բացակայության պատճառով տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` օգոտսոսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Ջրվեժ թաղամասի Քոչինյան փողոցի 4-րդ շենքի դիմաց 38-ամյա Արմեն Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 CR 254 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ջրվեժ թաղամասի բնակիչ, 75-ամյա Յուրա Սարգսյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուսի չի դիմել, սակայն որոշ ժամանակ անց նրա ինքնազգացոությունը վատացել է և շտապօգնության բրիգադը նրան տեղափոխեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայր է ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները ` գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի, հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի և դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գագիկ Հարությունյանն ու Կարեն Գրիգորյանը: Փաստի առթիվ Կ. Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքվածները զայրացած ասում էին. «Վրաերթի պատճառներից է նաև այն, որ փողոցը կանոնավոր արտաքին լուսավորություն չունի, երբ ուզում` միացնում են հոսանքը, երբ ուզում ` անջատում և դրա պատճառով է, որ նշված փողոցում հաճախ են տեղի ունենում վրաերթեր, ավտովթարներ, որոշ դեպքեր էլ, ցավոք, ողբերգական են լինում: Դեպքը լինում, պրծնում է` նոր փողոցի լուսավորությունը միացնում են, երևի իրենց համար մի քանի կիլովատն ավելի թանկ է, քան մարդկային կյանքը»,- նշում էին հավաքվածները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր