211652_close_icon
views-count1112 դիտում article-date 13:54 05-08-2015

Երևանի քաղաքապետարանում և մայրաքաղաքի վարչական շրջաններում քաղաքացիների ընդունելությունների հուլիս ամսվա ամփոփագիր

Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները: Հուլիսի 1-31-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում ընդունելություններին մասնակցել է 134 քաղաքացի, իսկ վարչական շրջաններում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 547 քաղաքացի: Բարձրացված հարցերի առնչությամբ կազմակերպվել է խորհրդատվություն, տրվել են սպառիչ պատասխաններ, անհրաժեշտության դեպքում` նաև պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս բարձրացված հարցերով դիմած քաղաքացիներն ուղղորդվել են համապատասխան իրավասության կառույցներ:

Նմանատիպ նյութեր